ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 2-ին աշխատանքային այցով կգտնվի Նիդերլանդների Թագավորությունում։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, փետրվարին Միջազգային քրեական դատարանին Հայաստանի անդամակցությունից հետո առաջին անգամ նախարար Միրզոյանը Հաագայում կմասնակցի ՄՔԴ մասնակից պետությունների 23-րդ վեհաժողովի նիստին:
Ըստ աղբյուրի՝ ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ Նիդերլանդների գործընկերների հետ։