Երևանի Քրիստափորի և Խորենացու փողոցների խաչմերուկի մոտ երեք ավտոմեքենա է բախվել, երկու ուղևոր տուժել է
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը դեկտեմբերի 1-ին, ժամը 11:14-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Քրիստափորի և Խորենացու փողոցների խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ փրկարարների օգնությունը։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են BMW (վարորդ՝ Խ. Ա., ծնված 2002 թ․), «Chevrolet» (վարորդ՝ Բ. Ն., ծնված 1998 թ․) և «Toyota» (վարորդ՝ Է. Հ., ծնված 1979 թ․) մակնիշների ավտոմեքենաները։
Ըստ աղբյուրի՝ BMW մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ն. Ա.-ն (ծնված 2001 թ․) և «Chevrolet» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ա. Ա.-ն (ծնված 1994 թ․) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։
Նշվում է, որ փրկարարները հոսանքազրկել են «Toyota» մակնիշի ավտոմեքենան և սահմանազատել տարածքը։