Քաղաքականություն

Սիրիայում ծավալվող իրադարձությունների հետևանքով տուժածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան․ ԱԳՆ խոսնակ

2 րոպեի ընթերցում

ԱԳՆ ասուլիս
ԱԳՆ ասուլիս

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սիրիայում ծավալվող իրադարձություների հետևանքով տուժածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան։

«Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ այս մասին հայտնեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ 

«Այս պահին առկա տեղեկություններով՝ տուժածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան»,- նշել է ԱԳՆ խոսնակը։ 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ սիրիական բանակի ստորաբաժանումները հակահարձակում են սկսել «Ջաբհաթ ան Նուսրա» ծայրահեղական խմբավորման զինյալների դիրքերի ուղղությամբ, որոնք ավելի քան 20 բնակավայր են գրավել Հալեպ քաղաքից դեպի հյուսիս և արևմուտք։ Հակահարձակում է սկսվել նաև Իդլիբում։

«Ջաբհաթ ան Նուսրա»-ի և նրա դաշնակից արմատական ​​խմբավորումների զինյալները նոյեմբերի 27-ի հարձակման ընթացքում վտանգավոր հեռավորությամբ մոտեցել են Հալեպին և գրավել մի քանի նպաստավոր դիրքեր՝ քաղաքից 7-10 կմ հեռավորության վրա։

Հալեպի մերձակայքում ռազմաճակատի մի քանի հատվածներում կառավարական ուժերին հաջողվել է զսպել հակառակորդի առաջխաղացումը, սպանվել է մի քանի հարյուր զինյալ:  

Al Mayadeen-ը հաղորդել է, որ սիրիական բանակը հետ է մղում զինյալների հարձակումն Իդլիբում։ Ըստ հրապարակման՝ բանակը կանգնեցրել է «Ջաբհաթ ան Նուսրա»-ի և նրա դաշնակիցների առաջխաղացումը Իդլիբի հարավ-արևելյան ճակատում և հակահարձակում է սկսել՝ փորձելով հետ գրավել զինյալների գրաված դիրքերը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում