Միջուկային բժշկությունը դարձել է մեր բժշկական գործիքակազմի էական մասը. ՀՀ առողջապահության նախարար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջուկային բժշկությունը դարձել է մեր բժշկական գործիքակազմի էական մասը՝ թույլ տալով ավելի արդյունավետ ախտորոշել և բուժել մի շարք հիվանդություններ:

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն՝ անդրադառնալով Միջուկային գիտության, տեխնոլոգիաների, կիրառությունների և տեխնիկական համագործակցության ծրագրի նախարարական համաժողովի «Կանայք` գիտության մեջ» (Women in Science) խորագրով պանելային քննարկմանը, որի ընթացքում հանդես է եկել ելույթով:

«Որպես առողջապահության նախարար` ես ականատես եմ, թե ինչպես են միջուկային տեխնոլոգիաները հեղափոխություն բերում առողջապահության ոլորտում: 

Իմ ելույթում ներկայացրել եմ առաջնորդության իմ փորձը, անդրադարձել գիտության զարգացման գործում կանանց դերին և ներուժին: 

Առանձնահատուկ շեշտել եմ կին հետազոտողների և բժիշկների դերը, ովքեր էական առաջընթաց են գրանցում բժշկագիտության մեջ՝ մշակելով ճշգրիտ ախտորոշիչ գործիքներ, որոնք այսօր փոխակերպում են քաղցկեղի հայտնաբերումն ու բուժումը: 

Շեշտել եմ, որ ՀՀ կառավարությունն առաջնահերթություն է տալիս կանանց ներգրավվածության հավասար հնարավորությունների ստեղծմանը պետական կառավարման ոլորտներում` ճանապարհ հարթելով գիտության, այդ թվում` բժշկագիտության ոլորտում կանանց հաջորդ սերնդի համար»,- գրել է նախարարն՝ ընդգծելով, որ բոլորի պարտականությունն է ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ երիտասարդ կանայք կստանան աջակցություն և կլինեն վստահ` գիտական առաջընթաց գրանցելու իրենց կարողություններում:

 

Հայերեն

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ

Իսրայելում ցուցարարները պահանջել են արաբա-հրեական միասնության կառավարություն

Ռուբեն Ռուբինյանն ու Տոնե Կայզերը կարևորել ենք համագործակցությունը խորացնելու հեռանկարները

Ընթացիկ տարում Մոլդովայի համալսարաններ է ընդունվել 31 երկրից ավելի քան 2400 ուսանող. Moldpres

Հոկտեմբերի 30-ի միջոցառումների անոնս