Քաղաքականություն

ՌԴ-ում Հայաստանի և Իրանի դեսպանները քննարկել են երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ

1 րոպեի ընթերցում

ՌԴ-ում Հայաստանի և Իրանի դեսպանները քննարկել են երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության դեսպաններ Գուրգեն Արսենյանն ու Քազեմ Ջալալին քննարկել են Երևանի և Թեհրանի միջև հարաբերությունները։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՌԴ-ում ՀՀ դեսպանության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

«Կողմերը ջերմ մթնոլորտում քննարկել են հարցերի լայն շրջանակ, որոնք վերաբերում են Հայաստանի և Իրանի երկկողմ հարաբերություններին, ինչպես նաև տարածաշրջանի տնտեսական զարգացման հնարավորություններին և հեռանկարներին»,- ասված է հաղորդագրության մեջ։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում