ՀԱՊԿ-ում թարմացրել են զորակազմերի տարանցման և ռազմական օդուժի թռիչքների նկատմամբ մոտեցումները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ղեկավար մարմինները թարմացրել են մոտեցումները զորակազմերի անարգել տարանցման և ռազմական օդուժի թռիչքների ապահովման հարցերին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՀԱՊԿ Միացյալ շտաբի մամուլի քարտուղար Վլադիսլավ Շչեգրիկովիչը։

Նա հիշեցրել է, որ Աստանայում ղազախական կողմի նախագահությամբ տեղի է ունեցել ՀԱՊԿ Արտաքին գործերի նախարարների խորհրդի, Պաշտպանության նախարարների խորհրդի և Անվտանգության խորհուրդների քարտուղարների հանձնաժողովի համատեղ նիստը։

«Ղազախստանի Հանրապետության առաջնահերթություններին համապատասխան՝ թարմացվել են զորակազմերի տարանցման և ռազմական օդուժի թռիչքների անարգել (անվայրէջք) ապահովման մոտեցումները: Փոփոխություններ են կատարվում ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների կազմավորման կարգավիճակի մասին համաձայնագրում և ՀԱՊԿ անդամ պետությունների համագործակցության համաձայնագրում  զինվորական և այլ կազմավորումների, դրանց շարժական գույքի, ինչպես նաև ռազմական նշանակության արտադրանքի փոխադրումների բնագավառում»,- նշել է Շչեգրիկովիչը։

Միացյալ շտաբի մամուլի քարտուղարը նաև նշել է, որ կողմերն առանձնահատուկ ուշադրություն են նվիրել հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների հետագա զարգացմանը։

«Հաստատվել են ՀԱՊԿ օպերատիվ հակազդման հավաքական ուժերի պատրաստման և կիրառման հիմունքները: Համատեղ հանդիպման արդյունքներով ձեռք են բերվել մի շարք այլ համաձայնություններ՝ ուղղված ՀԱՊԿ անդամ պետությունների հավաքական անվտանգության ամրապնդմանը», - ընդգծել է Շչեգրիկովիչը:

Աշխարհ

ՀԱՊԿ-ի երկրների ԱԳՆ և ՊՆ ղեկավարները և ԱԽ քարտուղարները քննարկել են ռազմաքաղաքական իրավիճակը

 

Հայերեն Русский

ԵԱՏՄ, ԵՄ և հանրաքվե. Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը

Մենք շահագրգռված ենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների հետագա զարգացմամբ ու խորացմամբ. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպմանը

Պայմանավորվեցինք անկեղծ և կառուցողական խոսակցությունը շարունակել Մոսկվա կատարելիք իմ առաջիկա այցի ընթացքում. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպման մասին

Գերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջ

Բիշքեկում ընթանում է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Գերմանիայի խոշորագույն ջերմաէլեկտրակայաններից մեկի մոտ պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել

Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի պայմաններում պաշտպանությունն ամրապնդելու նպատակով ԵՄ-ն համախմբում է առաջատար փորձագետներին

Կառլեն Հովհաննիսյանը տեղափոխվում է ռուսական «Ակրոն»

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու ԲՏԱ և ԱԲ փոխնախարարը կարևորել են նորարարական ծրագրերի իրականացման գործում ջանքերի մեկտեղումը

Երևանում կանցկացվի հայ-թուրքական գործարար համաժողով և Armenia Expo 2026-ը