Մշակույթ

Փարիզի Պոմպիդու կենտրոնում տեղի է ունեցել Սերգեյ Փարաջանովի և Երվանդ Քոչարի հոբելյաններին նվիրված միջոցառում

1 րոպեի ընթերցում

Փարիզի Պոմպիդու կենտրոնում տեղի է ունեցել Սերգեյ Փարաջանովի և Երվանդ Քոչարի հոբելյաններին նվիրված միջոցառում

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզի Պոմպիդու կենտրոնում տեղի է ունեցել մեծարման երեկո՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100 և Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակների հոբելյաններին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ հոբելյանական միջոցառումն ուղեկցվել է նաև Երվանդ Քոչարի` Պոմպիդու կենտրոնում պահպանվող երկու ստեղծագործությունների ցուցադրությամբ: 

Միջոցառումն ընթացել է Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանի, Պոմպիդու կենտրոնի նախագահ Լորեն Լե Բոնի, Փարիզի ժամանակակից արվեստի թանգարանի տնօրեն Ք. Ռեյի, Երվանդ Քոչարի հարազատների և այլ հյուրերի մասնակցությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում