Մարզային

Զովունի գյուղում հրդեհի բռնկմամբ ՃՏՊ է տեղի ունեցել. կա տուժած

1 րոպեի ընթերցում

Զովունի գյուղում հրդեհի բռնկմամբ ՃՏՊ է տեղի ունեցել. կա տուժած

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը նոյեմբերի 27-ին, ժամը 09:03-ին ահազանգ է ստացել, որ «Կորեայի ձորում» տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։ 

Պարզվել է, որ Զովունի գյուղի Գիտության Միջանցք փողոցի մոտակայքում բախվել են «Mercedes-Benz» (վարորդ` Ա. Ա., ծնված 1986 թ․) և «Land Rover» (վարորդ՝ Հ. Հ., ծնված 1960 թ․) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան բռնկվել է։

Ըստ աղբյուրի՝ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:

Նշվում է, որ Հրդեհը մեկուսացվել է ժամը 09։23-ին, մարվել՝ 09։26-ին։ Այրվել է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում