Քաղաքականություն

ՀՀ ԱԺ նախագահն ու Նիդեռլանդների նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԺ նախագահն ու Նիդեռլանդների նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 27-ին ընդունել է Հայաստանում Նիդեռլանդների Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերին: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱԺ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ողջունելով դեսպանին՝ Ալեն Սիմոնյանը շնորհավորել է նրան կարեւոր հանձնառության ստանձնման կապակցությամբ ու հույս հայտնել, որ վերջինիս դիվանագիտական ծառայության օրոք հայ-նիդեռլանդական հարաբերությունները նոր մակարդակի են հասնելու՝ չբավարարվելով համագործակցության առկա բարձր տեմպերով:

Դեսպան Մոնրոյ-Վինթերն իր հերթին շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱԺ նախագահին ընդունելության համար ու պատրաստակամություն հայտնել խորացնելու եւ ընդլայնելու առկա համագործակցությունը:

Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ, այդ թվում՝ Ադրբեջանում պահվող հայ գերիների հայրենադարձության հարցը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում