Քաղաքականություն

ՀՀ ԱԺ նախագահն ու Գերմանիայի նորանշանակ դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԺ նախագահն ու Գերմանիայի նորանշանակ դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 27-ին ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԺ-ից տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ շնորհավորելով Հայաստանում դիվանագիտական ծառայության անցնելու կապակցությամբ՝ Ալեն Սիմոնյանը դեսպանին հաջողություններ է մաղթել այդ կարեւոր առաքելությունում՝ նշելով, որ որպես ԱԺ նախագահ` պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ օգնություն հայ-գերմանական հարաբերությունները զարգացնելուն միտված նախաձեռնություններում:

Գերմանիայի դեսպանն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել Ալեն Սիմոնյանին ընդունելության համար ու վստահեցրել, որ անելու է հնարավորը` երկկողմ հարաբերություններին նոր տեմպ հաղորդելու համար:

Երկու երկրների հարաբերություններին վերաբերող հարցերից բացի ՀՀ ԱԺ նախագահի եւ Հայաստանում Գերմանիայի դեսպանի քննարկումների առանցքում են եղել նաեւ Հայաստան-ԵՄ համագործակցությանը եւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում