Սահմանամերձ Կուտականում ոռոգման ջրատարի արտաքին ցանց է կառուցվել

1 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Կուտական գյուղում արդեն ավարտվել են ոռոգման ջրատարի արտաքին ցանցի կառուցման աշխատանքները, որոնք իրականացվել են ՀՀ օրենսդրությամբ մետաղական հանքավայրերի շահագործումից ազդակիր բնակավայրերին տրվող բնապահպանական վճարների հատկացմամբ՝ Վարդենիսի համայնքապետարանի պատվիրատվությամբ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, Կուտականի ոռոգման ջրատարի արտաքին ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է16 միլիոն 762 հազար դրամ։ 

Ծրագրով նախատեսված է ոռոգման ջրատարի արտաքին ցանցի կառուցում՝ 450 գծամետր երկարությամբ, երկաթբետոնե կիսախողովակներով։ 

Օգոստոսից մեկնարկած շինարարական աշխատանքներն ավարտվել են հոկտեմբեր ամսին։

«Ծրագրի իրականացման արդյունքում եկող տարվա ոռոգման շրջանի սկզբից ջուրը Կուտականի տնտեսություններին պատկանող շուրջ150 հեկտար տնամերձերի ու սեփականաշնորհված վարելահողերի ցանքերում կմատակակարվի ժամանակին ու անկորուստ»,-նշեց Կուտականի վարչական ղեկավար Մակիչ Թովմասյանը։

Հայերեն

Վրաստանում մի խումբ ցուցարարներ են ձերբակալվել իրավապահների պահանջին չենթարկվելու համար

Իսրայելի ազգային անվտանգության նախարարը հրաժարական է տվել՝ ի նշան ՀԱՄԱՍ-ի հետ գործարքի դեմ բողոքի

Իսրայելը հայտարարել է հրադադարի ռեժիմի ուժի մեջ մտնելու մասին

Հրշեջները մարել են Արմենակյան փողոցում գտնվող հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհը. տարհանվել է 17 քաղաքացի

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, թե Իսրայելին է փոխանցել պատանդների ցուցակը, որոնց նախատեսվում է ազատ արձակել

Այսօր երեկոյան և գիշերը ՀՀ ողջ տարածքում ձյուն կտեղա, երեք մարզերում սպասվում է բուք

Հայաստանը ՄԻԵԴ և ԱՄԴ կներկայացնի լրացուցիչ ապացույցներ և պահանջներ Բաքվում հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց դատավարությունների առնչությամբ

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա

Իսրայելը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը չի կատարում հրադադարի համաձայնագիրը և կշարունակեն հարվածել Գազային

Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ