Թրամփը մաքսատուրքեր կսահմանի Մեքսիկայից, Կանադայից և Չինաստանից ներկրվող ապրանքների նկատմամբ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ-ն 25% մաքսատուրք կսահմանի Մեքսիկայից և Կանադայից, ինչպես նաև 10%՝ Չինաստանից ներմուծվող ապրանքների նկատմամբ՝ դա պատճառաբանելով ԱՄՆ մտնող թմրանյութերի մեծ քանակով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է իր Truth Social սոցիալական հարթակում։

Թրամփը խոստացել է բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ստորագրել հունվարի 20-ին՝ երդմնակալությունից անմիջապես հետո։ Նրա խոսքով՝ մաքսատուրքերը կգործեն այնքան ժամանակ, քանի դեռ չի դադարեցվել թմրամիջոցների, մասնավորապես՝ ֆենտանիլի ներմուծումը Միացյալ Նահանգներ, ինչպես նաև անօրինական միգրանտների հոսքը։

«Ե՛վ Մեքսիկան, և՛ Կանադան ունեն բացարձակ իրավունք և իրավասություն՝ հեշտությամբ լուծելու այս բազմամյա խնդիրը: Մենք պահանջում ենք, որ նրանք օգտագործեն այդ իշխանությունը, իսկ քանի դեռ դա չեն արել, նրանք պետք է շատ ծանր գին վճարեն», - գրել է Թրամփը։

ԱՄՆ ընտրված նախագահը նաև հայտնել է, որ բազմիցս չինական կողմի հետ քննարկել է թմրանյութերի խնդիրը, սակայն դա ոչ մի արդյունքի չի հանգեցրել։

«Չինաստանի ներկայացուցիչներն ինձ ասել են, որ կսահմանեն առավելագույն պատիժ՝ մահապատիժ, թմրանյութերի վաճառքով զբաղվող ցանկացած անձի նկատմամբ, որոնք կբռնվեն դա անելիս, բայց, ցավոք, նրանք այդպես էլ չկատարեցին իրենց խոստումը, և թմրանյութերը նախկինում չտեսնված մակարդակով լցվում են մեր երկիր, հիմնականում Մեքսիկայով», - հավելել է Թրամփը։

Չինաստանից ներմուծվող ապրանքների նկատմամբ լրացուցիչ 10% մաքսատուրքը կավելանա արդեն իսկ գործող «այլ լրացուցիչ մաքսատուրքերին»։ 

Reuters գործակալությունը նշում է, որ Թրամփի այս որոշումը կարող է առևտրային պատերազմների հանգեցնել, նաև խախտել ԱՄՆ-Մեքսիկա-Կանադա ազատ առևտրի համաձայնագիրը։

Հայերեն Русский

Իսրայելը չի ​​նախատեսում դադարեցնել Flydubai-ի չվերթները. լրատվամիջոց

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է Կիպրոս

Լատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասին

Էստոնիայի ԱԳ նախարարը կողմ է արտահայտվել բալթյան նավահանգիստներով ռուսական հացահատիկի տարանցիկ տեղափոխման դադարեցմանը

Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով