Երևան

Երևանի քաղաքապետարանն այս տարի ավարտել է ծառերի փոխարինման աշխատանքները

1 րոպեի ընթերցում

Երևանի քաղաքապետարանն այս տարի ավարտել է ծառերի փոխարինման աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ն այս տարվա՝ փողոցների վերաձևավորման և ձևափոխման աշխատանքներն ավարտել է Ալեք Մանուկյան փողոցում։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության համաձայն՝ հիմա արդեն երևանյան շատ փողոցներում տնկվել են 10 տարեկան ծառեր, որոնք առաջիկա մի քանի տարում արդեն կձևավորեն սաղարթ և ստվեր: 

«Երբեմն ուրախությամբ, երբեմն էլ ընդվզումներով էին երևանցիները խոսում ծառերի փոխարինման ծրագրի մասին, այժմ ակնհայտ է՝ այն ոչ միայն բնապահպանական խնդիր է լուծում, այլև կարևոր է անվտանգության տեսանկյունից:

Կենտրոնից մինչև մյուս վարչական շրջաններ. այսպես փուլ առ փուլ մայրաքաղաքը կունենա առողջ կանաչ ֆոնդ»,- ասված է հաղորդագրության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում