Վրաստան

Վրաստանի վարչապետի թեկնածու Կոբախիձեն հայտնել է կառավարության նոր կազմը

1 րոպեի ընթերցում

Վրաստանի վարչապետի թեկնածու Կոբախիձեն հայտնել է կառավարության նոր կազմը

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի վարչապետի թեկնածու Իրակլի Կոբախիձեն նոյեմբերի 25-ին կայացած ճեպազրույցում ներկայացրել է իր կառավարության կազմը, որին նոր գումարման խորհրդարանն այսօր իր առաջին նիստում պետք է վստահության քվե հայտնի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:

Կոբախիձեի խոսքով՝ այս կառավարությունում կա երեք նոր նախարար. արտաքին գործերի նախարարի պաշտոնում առաջարկվել է Մայա Բոչորիշվիլին, որը նախկին խորհրդարանում զբաղեցնում էր արտաքին գործերի հանձնաժողովի նախագահի պաշտոնը։ Արդարադատության նախարարի պաշտոնում առաջարկվել է նշանակել Անրի Օհանաշվիլիին, որը խորհրդարանի իրավական հանձնաժողովի նախագահն էր։ Գյուղատնտեսության նախարարի պաշտոնում ներկայացվել է Դավիթ Սոնգուլաշվիլին, որն զբաղեցրել է խորհրդարանական հանձնաժողովի նախագահի պաշտոնը։

Առաջիկա ժամերին պատգամավորները պետք է վստահության քվե հայտնեն Կոբախիձեի գլխավորած կառավարությանը։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում