Վրաստանի խորհրդարանի մոտ շարունակվում է ընդդիմության բողոքի ակցիան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի ընդդիմության կազմակերպած բողոքի ակցիայի մասնակիցները շարունակում են մնալ խորհրդարանի շենքի մոտ։ Ոստիկանությունը շրջափակել է խորհրդարան տանող փողոցները։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։

Խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ բողոքի ակցիան սկսվել է նոյեմբերի 24-ի ուշ երեկոյան՝ օրենսդիր մարմնի շենքի մոտ։ Ռուսթավելիի պողոտայում տեղադրվել են վրաններ, որտեղ ցուցարարներին թեյ, սուրճ և ուտելիք են բաժանում։ Իրավիճակը հանգիստ է: Խորհրդարանի մոտ մոբիլիզացվել է ոստիկանություն, բայց ոչ մեծ թվով, քանի որ ակցիայի մասնակիցներն ընդամենը մի քանի հարյուր են։

Ակցիան շարունակվել է ամբողջ գիշեր։ Ինչպես ավելի վաղ հայտարարել են ընդդիմության առաջնորդները, այն շարունակվել է նաև առավոտյան. դրա նպատակն է անհարմարություն ստեղծել իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության պատգամավորների համար, որոնք հավաքվելու են նոր գումարման խորհրդարանի առաջին նիստին։ Նիստը կսկսվի 12:00-ին: Նոյեմբերի 25-ին նախատեսվում է հաստատել խորհրդարանի խոսնակին ու փոխխոսնակներին, ինչպես նաև հանձնաժողովների ղեկավարներին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը, ավելի ուշ Վրաստանի ներքին գործերի նախարարության աշխատակիցները Թբիլիսիում ամբողջությամբ փակել են խորհրդարանի շենքի ծառայողական մուտքեր տանող փողոցները։

Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել հոկտեմբերի 26-ին։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերջնական տվյալների համաձայն՝ իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը հաղթել է ձայների 53,93%-ով և օրենսդիր մարմնում ստացել է 150 մանդատից 89: 

5%-ի շեմը հաղթահարել են «Հանուն փոփոխությունների կոալիցիա», «Միասնություն-Ազգային շարժում», «Ուժեղ Վրաստան», «Գախարիան հանուն Վրաստանի» ընդդիմադիր կուսակցությունները: Խորհրդարան մտած բոլոր ընդդիմադիր կուսակցությունները հրաժարվել են ընդունել ընտրությունների արդյունքները՝ դրանք համարելով կեղծված։ Ընդդիմության առաջնորդները նոյեմբերի 4-ից անցկացնում են բողոքի ակցիաներ:

Հայերեն Русский

«Ինտեր»-ը խոշոր հաշվով հաղթեց «Լեչե»-ին. Մխիթարյանը մասնակցեց խաղին

ՀՀ ՊՆ-ն իրականությանը չհամապատասխանող է համարում ԱԹՍ-ով ՀՀ պետական սահմանի օդային հատման մասին տեղեկությունները

Հայ-հնդկական համագործակցությունը հասցվել է նոր հանգրվանի բոլոր հնարավոր ուղղություններով․ Երևանում նշվեց Հնդկաստանի Հանրապետության օրը

Պաշտպանը հորդորում է զերծ մնալ երեխաների մասնակցությամբ նրանց թիրախավորման ու բուլինգի ենթարկելու պատճառ հանդիսացող նյութերի հրապարակումից

Նոր մակարդակի բարձրացնել Հայաստան-Հնդկաստան հարաբերությունները. Փաշինյանը Հնդկաստանի Հանրապետության օրվա առթիվ շնորհավորել է Մոդիին

Փաշինյանն երկարաժամկետ անհրաժեշտություն է համարել Երևանի տրանսպորտային համակարգի զարգացումը

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Հնդկաստանի արտգործնախարարին Հանրապետության օրվա առթիվ

Երգ, պար, թատերական խաղ․ ինչո՞ւ է «Hi Arev» խումբը նոր մոտեցումներ ցուցաբերում

Յանիկ Սինները երկրորդ տարին անընդմեջ հաղթեց Ավստրալիայի բաց առաջնությունում

Վարչապետն արձագանքել է ուժային և այլ պաշտոններում կանանց նշանակման առնչվող խոսակցություններին