Մերձավոր Արևելք

Իսրայելը նախնական համաձայնություն է տվել «Հեզբոլլահ»-ի հետ հրադադարի հաստատմանը. Kan

2 րոպեի ընթերցում

Իսրայելը նախնական համաձայնություն է տվել «Հեզբոլլահ»-ի հետ հրադադարի հաստատմանը. Kan

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելը նախնական հավանություն է տվել լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման հետ հրադադարի համաձայնագրին, և այժմ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն աշխատում է այն բանի վրա, թե ինչպես այն ներկայացնել հանրությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Kan հեռուստաալիքը։

Հեռուստաալիքի տվյալներով՝ նպատակն այն է, որ հրադադարը ներկայացվի ոչ թե որպես «փոխզիջում», այլ Իսրայելին ձեռնտու որոշում։

Ինչպես հաղորդում է հեռուստաալիքը, այս հարցը Նեթանյահուն քննարկել է մի քանի նախարարների և անվտանգության ծառայության բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպմանը։

Ըստ հրապարակման՝ Իսրայելը կպահպանի Լիբանան-Սիրիա սահմանին ռազմական գործողություններ անցկացնելու իր իրավունքը։ Բացի այդ, Վաշինգտոնն Իսրայելին երաշխիքներ է տվել, որ երկիրը կկարողանա գործել, եթե «Հեզբոլլահ»-ը խախտի համաձայնագիրը։

«Հեզբոլլահ»-ի առաջնորդ Նայիմ Քասեմն անցած շաբաթ հայտարարել է, որ շարժումը քննարկել է հրադադարի առաջարկը և պատասխան ներկայացրել. այժմ որոշումն Իսրայելինն է:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահի խորհրդական Ամոս Հոխշտեյնն Իսրայելի պաշտոնատար անձանց հայտնել էր, որ սա գործարքն առաջ տանելու նրանց վերջին հնարավորությունն է, իսկ եթե նրանք չընդունեն այն, ապա ինքը կհրաժարվի իր ջանքերից։ Այդ դեպքում Իսրայելն ու «Հեզբոլլահ»-ը պետք է սպասեն մինչև հունվարին ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնակալությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում