Զինվորականների ԱԱ-ում Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զինվորականների ըմբշամարտի 37-րդ աշխարհի առաջնության թիմային ընդհանուր հաշվարկում ՀՀ ԶՈՒ հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը 3-րդ հորիզոնականում է, իսկ ազատ ոճայինների ընտրանին` 6-րդը: Հունահռոմեական և ազատ ոճում առաջին և երկրորդ տեղերում համապատասխանաբար Ռուսաստանի և Իրանի թիմերն են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանը ներկայացնող մարզիկները Երևանում ընթացող Զինվորականների ըմբշամարտի 37-րդ աշխարհի առաջնությունում նվաճեցին 14 մեդալ:

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող Զինվորականների ըմբշամարտի 37-րդ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր դարձան Գասպար Տերտերյանը (67 կգ), Սուրեն Աղաջանյանը (60 կգ) և Անդրանիկ Ավետիսյանը (65 կգ):

Մրցաշարի արծաթե մեդալներին տիրացան Էլեն Բաբաջանյանը, (53 կգ), Տիգրան Մինասյանը (55 կգ) և Սարգիս Բեգոյանը (61 կգ):

Աշոտ Խաչատրյանը (77 կգ), Շանթ Խաչատրյանը (72 կգ) և Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Սամվել Գրիգորյանը (82 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ), Արման Ավագյանը (79 կգ), Կարեն Խաչատրյանը (87 կգ), Մուշեղ Մկրտչյանը (92 կգ) նվաճեցին բրոնզե մեդալներ։

Զինվորականների ըմբշամարտի 37-րդ աշխարհի առաջնությունում Հայաստանի Հանրապետության ԶՈՒ հավաքականի մարզիկները ընդհանուր առմամբ նվաճեցին 14 մեդալ` 3 ոսկե, 3 արծաթե և 8 բրոնզե։

 

 

Հայերեն English Русский

ՀՀ վարչապետը հանդիպում է ունեցել ամերիկյան ռազմավարական հետազոտությունների հիմնադրամի ներկայացուցիչների հետ

Գլխավոր դատախազը հյուրընկալել է «Եվրասիա» ավագ դպրոց վարժարանի և «Պատանի իրավաբանի դպրոց»-ի սաներին

Թրամփը նախատեսում է պատժամիջոցներ սահմանել Միջազգային քրեական դատարանի դեմ

IRI-ի նախագահը ՀՀ վարչապետի հետ հանդիպմանը վերահաստատել է ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգին աջակցությունը շարունակելու հանձնառությունը

Դոնալդ Թրամփը դեռևս չունի ռուս-ուկրաինական պատերազմը դադարեցնելու պաշտոնական ծրագիր. Ուկրաինայի նախագահ

ՀՀ ՆԳՆ-ն հերքում է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության Նոր նորքի բաժնի հետ կապված լուրը

ԱՄՆ հատուկ ներկայացուցիչը հերքել է Մյունխենում Ուկրաինայի խաղաղ կարգավորման ծրագիր ներկայացնելու մասին լուրերը

ՄԻՊ ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել ԶՊՄԿ-ի աշխատակիցների հետ

Հայտնի են «Դեպի Եվրատեսիլ» նախագծի 12 մասնակիցները

Սանտորինիում արտակարգ դրություն է հայտարարվել երկրաշարժերի հետևանքով