Ժաննա Անդրեասյանը հայ պարարվեստի մեծ երախտավոր Նորայր Մեհրաբյանին պարգևատրել է ԿԳՄՍ նախարարության մեդալով

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հայ պարարվեստի մեծ երախտավոր, անվանի խորեոգրաֆ, ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանին բազմամյա բեղուն գործունեության և պարարվեստի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար պարգևատրել է ԿԳՄՍՆ մեդալով: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին նախարարությունից, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացած հանդիսությանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը:

Ժաննա Անդրեասյանն իր երախտագիտությունն է հայտնել Նորայր Մեհրաբյանին կատարած մեծ աշխատանքի,  պարարվեստում ունեցած անգնահատելի ավանդի ու ներդրման համար. «Հնարավոր չէ պատկերացնել պարարվեստի ոլորտն առանց Ձեր ներկայության: Ձեր կատարած ահռելի աշխատանքը, դիմագիծն ու հետքը մնայուն ժառանգություն են սերունդների համար»:   

Ըստ աղբյուրի՝ նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ ընթացքում են Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնը համապատասխան շենքային պայմաններով ապահովելու աշխատանքները՝ փորձերն անցկացնելու նպատակով.  «Պետք է կարողանանք շարունակել այն կարևոր գործը, որին 77 տարի նվիրել է պարոն Մեհրաբյանը: Վստահ եմ, որ այս անխոնջ աշխատանքից քաղված դասերը նպաստելու են վաղվա օրվան, որովհետև այդ ժառանգությանը պետք է արժանի լինել: Իսկ արժանի լինելու ամենակարևոր ձևերից մեկն այդ աշխատանքը որակով շարունակելն է, որպեսզի բոլորս այդ նույն հպարտությամբ կարողանանք խոսել հայաստանյան պարարվեստի մասին»:  

Նշվում է, որ Նորայր Մեհրաբյանը շնորհակալություն է հայտնել նախարար Ժաննա Անդրեասյանին գնահատանքի ու կարևոր խոսքերի համար և հաջողություն մաղթել պարարվեստի ոլորտի զարգացմանն ու կատարելագործմանն ուղղված աշխատանքներին:

Նորայր Մեհրաբյանն իր  խորին երախտագիտությունն է հայտնել նաև իր ստեղծած վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթի բոլոր տարիների սերունդներին՝ իրեն հավատալու և դժվարին ճանապարհը համատեղ անցնելու համար: 

«Դուք իմ ստեղծագործական մտքերի արտահայտողն եք բեմում»,- ասել է Նորայր Մեհրաբյանը՝ համույթի անդամներին մաղթելով բազում հաջողություններ կյանքում և բեմում: 

Հայերեն

Flydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթել. ԶԼՄ

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին