Պուտինը պատրաստ է շփումների՝ «խաղաղության հետագիծ» դուրս գալու համար. Պեսկով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ պատրաստ է ցանկացած շփման՝ «խաղաղության հետագիծ» դուրս գալու և Ուկրաինայում հակամարտության ապաէսկալացման համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ինչ վերաբերում է երկխոսությանը պատրաստ լինելուն, ապա նույնիսկ երեկվա հայտարարության մեջ նախագահը շեշտել է իր պատրաստակամությունը ցանկացած շփումների համար՝ և՛ ապաէսկալացման նպատակով, և՛ հետագա էսկալացումից խուսափելու նպատակով, և՛ խաղաղության հետագիծ դուրս գալու նպատակով: Ուստի նախագահի այդ պատրաստակամությունը շփումների համար…. եղել է, կա և մնում է արդիական մինչ օրս: Այդ մասին ասել է պետության ղեկավարն ինքը», - Պեսկովի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 21-ի տեսաուղերձում հայտարարել էր, որ ի պատասխան ամերիկյան և բրիտանական հեռահար սպառազինությունների կիրառման, Ռուսաստանի զինված ուժերը միջին հեռահարության նորագույն «Օրեշնիկ» հիպերձայնային հրթիռներով հարվածել են Դնեպրում Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի օբյեկտին։ 

Ռուսաստան

Պուտինը հայտարարել է, որ հեռահար հրթիռներով ՌԴ-ին հարվածներից հետո Ուկրաինայում հակամարտությունը գլոբալ բնույթ է ձեռք բերել

 

Հայերեն Русский

Մարդկային բոլոր տեսակի զգացմունքներն ու ապրումները՝ «Քրջի բազար»-ում. ԵԹԿՊԻ ուսանողները փայլուն ներկայացան վերբատիմ թատրոնի ժանրում

Դատարան է ուղարկվել ընտրական հանցագործությունների վերաբերյալ 13 քրեական վարույթ՝ 40 անձի վերաբերյալ

Զելենսկին բաց նամակ է հղել Պուտինին՝ առաջարկելով դեմ առ դեմ հանդիպում անցկացնել

«Երևանյան բեսթսելեր». «Իշխանության 48 օրենքները»՝ առաջատար. փաստավավերագրական, ապրիլ, 2026

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կողմից ընտրակաշառք տալու դեպք է բացահայտվել. Հակակոռուպցիոն կոմիտե

Պաշտոնեական լիազորությունների չարաշահման և փողերի լվացման գործով ձերբակալման որոշում է կայացվել Արմեն Աշոտյանի, Վիգեն Սարգսյանի, Գագիկ Խաչատրյանի, այլ անձանց նկատմամբ

Երևանում 2018-2026 թվականներին իրականացրած աշխատանքները

ԿԸՀ նախագահի գնահատմամբ՝ թեժ և դինամիկ քարոզարշավի գործընթացում էական խնդիրներ չեն արձանագրվել

Եվրոպական ինդեքսներ - 04/06/26

Ամերիկյան ինդեքսներ - 04/06/26