ԱԷՄԳ Կառավարիչների խորհուրդն ընդունել է Իրանին առնչվող նոր բանաձև

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) Կառավարիչների խորհուրդն ընդունել է բանաձև՝ կարգադրելով Իրանին անհապաղ բարելավել համագործակցությունն ԱԷՄԳ-ի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Փաստաթղթով նաև ԱԷՄԳ-ին խնդրում են Իրանի վերաբերյալ «համապարփակ և թարմացված զեկույց պատրաստել չհայտարարված միջուկային նյութի հնարավոր առկայության կամ օգտագործման վերաբերյալ՝ կապված Իրանի միջուկային ծրագրի հետ առնչվող անցյալ և ներկա չլուծված խնդիրների հետ, այդ թվում՝ այս հարցերի շուրջ ԱԷՄԳ-ի հետ Իրանի համագործակցության ամբողջական հաշվետվությունը»: 

Զեկույցը պետք է ներկայացվի մինչև 2025 թ. գարուն։ Դրա նպատակն է ճնշում գործադրել Թեհրանի վրա՝ ուղղված նրա միջուկային գործունեության նոր սահմանափակումներին։

Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և ԱՄՆ-ն, որոնք առաջարկել են բանաձևը, անբավարար և ոչ անկեղծ են համարել Իրանի կողմից վերջին պահին ձեռնարկված քայլը՝ սահմանափակել հարստացված ուրանի իր պաշարները։ Դիվանագետները հայտարարել են, որ Իրանի քայլն ուղղված է բանաձևը չեղարկելուն։

Բանաձևն ընդունվել է 19 «կողմ» ձայնով, 3 երկիր՝ Չինաստանը, Ռուսաստանը և Բուրկինա Ֆասոն, դեմ են քվեարկել, ևս 12-ը ձեռնպահ է մնացել:

Անցյալ շաբաթ ԱԷՄԳ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսին այցելել էր Իրան՝ հույս ունենալով երկրի նախագահ Մասուդ Փեզեշքիանին համոզել բարելավել գործակալության հետ համագործակցությունը։

Հայերեն Русский

Բրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել է

Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ

Չինաստանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու ԱՄՆ-ի հետ ռազմական հարաբերությունների կայուն զարգացմանը

ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը

Ամուլսարի ազդակիր համայնքներին տարեկան կտրամադրվի 7–9 միլիոն դոլար․ Գնել Սանոսյան

Վարչապետը շրջայց է կատարել Ամուլսարի ոսկու հանքավայրի տարածքում

Դիլեր չհանդիսացողների համար էլեկտրամոբիլների անմաքս ներմուծման քվոտան հոկտեմբերի 10-ին կսպառվի․ ՊԵԿ

Ամուլսարի ծրագիրը հնարավորություն է՝ ցույց տալու, որ հանքարդյունաբերությունն ու զբոսաշրջությունը կարող են համատեղ զարգանալ․ ՏԿԵ նախարար

Ամուլսարի շահագործման արդյունքում տարեկան 130 միլիոն դոլարի հարկային մուտքեր են ակնկալվում պետական բյուջե․ Էկոնոմիկայի նախարար