Հայաստան

Իսպանիայի հետ համագործակցության ընդլայնման մեծ ներուժ կա. ՀՀ ԲՏԱ փոխնախարարն ընդունել է դեսպանին

2 րոպեի ընթերցում

Իսպանիայի հետ համագործակցության ընդլայնման մեծ ներուժ կա. ՀՀ ԲՏԱ փոխնախարարն ընդունել է դեսպանին

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանն ընդունել է Իսպանիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիկարդո Մարտինես Վասկեսին։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԲՏԱ նախարարության տարածած հաղորդագրությունից, Գևորգ Մանթաշյանը ներկայացրել է նախարարության գործունեության ուղղությունները, իրականացվող ծրագրերն ու նպատակները, ոլորտի զարգացմանն ուղղված պետական քաղաքականությունը՝ այդ համատեքստում  առանձնացնելով ոլորտի ռազմավարության մշակման ուղղությամբ տարվող աշխատանքները և այն օրենսդրական կարգավորումները, որոնք ուղղված են մեր երկրի տնտեսության առաջընթացին։

Անդրադարձ է կատարվել նաև թվայնացման, հեռահաղորդակցության, տիեզերական տեխնոլոգիաների ոլորտներին, ինժեներական կրթության, ստարտափ էկոհամակարգի զարգացման ուղղությամբ իրականացվող գործունեությանը, հետազոտությունների ու մշակումների (R&D), կիսահաղորդիչների դիզայնի, միկրոէլեկտրոնիկայի ուղղություններով հայկական ընկերությունների գրանցած հաջողություններին և մի շարք այլ թեմաների։

Ռիկարդո Մարտինես Վասկեսն ընդգծել է տեխնոլոգիական ոլորտի կարևորությունը տնտեսության բոլոր ոլորտների և ուղղությունների համար՝ այս համատեքստում առանձնացնելով Իսպանիայի ունեցած ձեռքբերումները հատկապես տիեզերական տեխնոլոգիաների և արհեստական բանականության ոլորտներում։  

Քննարկվել են երկկողմ հարաբերությունները  զարգացնելու մի շարք հնարավորություններ, մասնավորապես՝ ինժեներական, տիեզերական տեխնոլոգիաների և արհեստական բանականության ոլորտներում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում