Արագածոտնի մարզում ԼՂ-ից բռնի տեղահանվածների սոցիալական հարցերը մարզպետի ուշադրության կենտրոնում են

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմը մշտական ուշադրության կենտրոնում է պահում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և մարզում հաստատված անձանց սոցիալական խնդիրները։ 

Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը՝ հավելելով, որ ներկայում ԼՂ-ից բռնի տեղահանված ավելի քան 4000 հայրենակիցներ են հաստատվել մարզում, մեծ մասը՝ Աշտարակ խոշորացված համայնքում։ 

«ԼՂ-ից տարհանված մեր քույրերն ու եղբայրները շատ աշխատասեր են։ Առաջին օրվանից հիմնական հարցը, որ նրանք բարձրաձայնում էին, աշխատանքի խնդիրն էր։ Բավականին շատ մարդիկ արդեն տեղավորվել են աշխատանքի, նաև՝ մարզպետի աշխատակազմի միջոցով։ Մեր այն եղբայրներն ու քույրերը, ովքեր զբաղվել են մանկավարժությամբ ԼՂ-ում, հիմա արդեն տեղավորվել են այստեղ և իրենց մասնագիտական կարողություններն օգտագործում են մեր երեխաներին կրթելու գործում»,-ասաց Մովսիսյանը։

Տեղահանված հայրենակիցների զբաղվածության ապահովման համար մարզպետի աշխատակազմի ենթակայությամբ գործող կազմակերպություններում մշտական աշխատանքի է տեղավորվել 153 անձ, 11 անձ մարզում ստեղծել է իր բիզնեսը և ակտիվ գործունեություն է ծավալում, շատերն աշխատում են մասնավոր հատվածում, գյուղատնտեսության ոլորտում։

Այդուհանդերձ,  հիմնական խնդիրը բնակապահովումն է․ «Կառավարության կողմից իրականացվող ծրագրի շրջանակում՝ վստահ եմ, որ ԼՂ-ից տեղահանված և այստեղ հաստատված բնակչությունը կմնա հենց մարզում, որովհետև հանդիպումների ժամանակ իրենք բարձրաձայնել են, որ մարզն իրենց համար շատ հարմար է և հոգեհարազատ է դարձել»,-նշեց Մովսիսյանը։

Նրա խոսքով՝ բնակապահովման կարճաժամկետ կարիքները հոգալու համար ՀՀ կառավարության 40+10 հազար դրամ պետական աջակցության ծրագիրը հիմնականում թե՛ բնակարանների վարձակալության, թե՛ կոմունալ ծախսերին բավականացնում է, հատկապես, որ մարզի բնակավայրերում վարձավճարները համեմատաբար ցածր են։ 

«Ովքեր այլ սոցիալական հրատապ խնդիրներ ունեն, մարզպետարանն իր կողմից, համապատասխան սոցիալական ծառայությունն իր հերթին, աջակցում են»,-հավելեց մեր զրուցակիցը։  

Արագածոտնի մարզպետն անդրադարձավ նաև ԼՂ-ից բռնի տեղահանված հայրենակիցների համար բնակապահովման պետական աջակցության ծրագրից օգտվելու առանձնահատկություններին ու ընթացքին։

Մանրամասները՝ տեսանյութում

Հայերեն Español Русский

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ