Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանում նոյեմբերի 21-ին նշվել է Ֆրանսերենի ուսուցիչների միջազգային օրը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանում նոյեմբերի 21-ին նշվել է Ֆրանսերենի ուսուցիչների միջազգային օրը, որին ներկա է եղել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:  

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին նախարարությունից, միջոցառումն անցկացրել է Ֆրանսերենի հայ ուսուցիչների ասոցիացիան՝ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան աջակցությամբ:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը շնորհավորել է ֆրանսերենի ուսուցիչներին մասնագիտական տոնի առիթով և շնորհակալություն հայտնել գործընկերներին միջոցառման կազմակերպման համար:

«Նոր չափորոշչի ներդրման շրջանակում շատ ենք կարևորում օտար լեզուների դասավանդման որակի փոփոխությունը: Այդ ուղղությամբ մեծածավալ աշխատանքներ ենք իրականացնում՝ դեսպանատների հետ համագործակցությամբ: Եվ այս տարի մեկնարկել է կարևոր մի ծրագիր, որն ուղղված է ֆրանսերեն դասավանդող ուսուցիչների կարողությունների զարգացմանը: Վստահ եմ՝ ծրագրի մասնակից ուսուցիչներն արդեն իսկ զգացել են դրա արդյունավետ ազդեցությունը դասավանդման գործընթացի վրա»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը:

Ըստ Արաքսիա Սվաջյանի՝ օտար լեզվի դասերը նաև տվյալ երկրի մշակույթին ծանոթանալու հնարավորություն են սովորողների համար, և մեծ հեռանկարներ են բացվում նաև միջմշակութային կարողունակությունների և առարկայի շրջանակում չափորոշչով սահմանված վերջնական արդյունքների ձևավորման տեսանկյունից: Նա խորհրդանշական է համարել Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանում միջոցառման կազմակերպումը՝ որպես ամենամեծ թվով ֆրանսերենի ուսուցիչներ թողարկող բուհի: Կարևորելով ֆրանսերենի ուսուցումը ՀՀ դպրոցներում՝ Արաքսիա Սվաջյանը հույս է հայտնել, որ այսօրվա միջոցառումն ու իրականացվող ծրագիրը հնարավորություն կտան ավելի բարելավելու ուսուցիչների կարողությունները, և ստացված արդյունքները ևս մեկ քայլով կամրապնդեն հայ-ֆրանսիական բարեկամությունը: 

Ըստ աղբյուրի՝ ներկաներին ողջունել են նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական Քսավիե Ռիշարը և  Ֆրանսերենի հայ ուսուցիչների ասոցիացիայի նախագահ Սյուզան Ղարամյանը:

 

Հայերեն Français

ԱԽ քարտուղարը մասնակցել է տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումներին նվիրված համաժողովին

Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. Կոբախիձե

Լեհաստանը Ռուսաստանի հետ սահմանամերձ շրջաններում հատուկ գործողություն է իրականացնում

Իրանում ՀՀ դեսպանը Մեջլիսի պատգամավորներին ներկայացրել է ԹՐԻՓՓ ուղու շուրջ վերջին պայմանավորվածությունները

Երևանում ինքնագլորով երթևեկող 27-ամյա երիտասարդի մոտ խլացուցիչով ինքնաձիգ է հայտնաբերվել

ԱԺ նախագահը հայտնել է նոր Սահմանադրությամբ հայերենի պետական կարգավիճակն անփոփոխելի դարձնելու մասին

Ղազախստանում սահմանադրական կարգը բռնի փոխելու մեղադրանքով 10 մարդ է ձերբակալվել

ՌԴ նախագահն Իրանի անվտանգության խորհրդի քարտուղարի հետ քննարկել է Մերձավոր Արևելքի իրավիճակը

ԿԲ-ն կթողարկի Գրիգոր Խանջյանի 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ

Նախարարը վստահեցնում է՝ կենսաթոշակների հետվճարի ծրագրի հնարավոր փոփոխությունները կլինեն միայն բարձրացման ուղղությամբ