Մարզեր

Ծակքարում արտաքին լուսավորության ցանց է կառուցվում

1 րոպեի ընթերցում

Ծակքարում արտաքին լուսավորության ցանց է կառուցվում

ԳԱՎԱՌ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ծակքար գյուղում ՀՀ կառավարության կողմից 2024 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ընթանում են արտաքին լուսավորության ցանցի կառուցման աշխատանքները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, Ծակքարի արտաքին լուսավորության ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 12 միլիոն 450 հազար դրամ, որի 60 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ 

Ծրագրով նախատեսված է արտաքին լուսավորության ցանցի  կառուցում Ծակքարի 6,7,8,15-րդ փողոցներում, 2320 մետր ընդհանուր երկարությամբ, ԼԵԴ համակարգով աշխատող 65 լուսատուների տեղադրմամբ։ 

Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2024 թվականի սեպտեմբերից և նոյեմբերի 20-ի դրությամբ իրականացվել շուրջ 70 տոկոսով։ Շինարարությունը նախատեսված է ավարտել այս տարվա ընթացքում։ Շինաշխատանքներն իրականացնում է «Շին Կոմպլեքս» ՍՊԸ-ն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում