Պեսկովն արձագանքել է միջուկային հարվածների փոխանակման մասին Պենտագոնի հայտարարությանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը ձգտում է կանխել միջուկային հակամարտությունը և ակնկալում է նմանատիպ վարքագիծ այլ երկրներից։ Այդպես է նա մեկնաբանել Պենտագոնի ներկայացուցչի հայտարարությունը, որը չէր բացառել միջուկային հարվածների փոխանակումը, եթե ԱՄՆ-ն պահպանի իր զինանոցի մի մասը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Կոմերսանտ»-ը։  

«Մեր միջուկային դոկտրինի համատեքստում մենք ընդգծել ենք, որ Ռուսաստանը պատասխանատու դիրք է գրավում նման հակամարտությունը կանխելու համար բոլոր ջանքերը գործադրելու առումով։ Մենք ակնկալում ենք, որ մյուս երկրները նույնպիսի պատասխանատու դիրքորոշում կունենան», - լրագրողների հետ զրույցում ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

Պենտագոնի ռազմավարական հրամանատարության խոսնակ Թոմաս Բյուքենենը նոյեմբերի 20-ին ասել էր, որ ԱՄՆ-ն թույլատրում է միջուկային հարվածների փոխանակման հնարավորությունը։ Նա նաև նշել է, որ ըստ Վաշինգտոնի՝ հարկավոր է «առարկայական երկխոսություն վարել» Մոսկվայի և Պեկինի հետ։

Նոյեմբերի 19-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել միջուկային թարմացված դոկտրինը հաստատելու մասին։ Ըստ դոկտրինի՝ ագրեսիան ցանկացած ոչ միջուկային պետության կողմից, բայց միջուկային երկրի մասնակցությամբ կամ աջակցությամբ, կհամարվի նրանց համատեղ հարձակումը Ռուսաստանի վրա։  Փաստաթղթում նաև ներառվել են դրույթներ, որոնք թույլ են տալիս Ռուսաստանին միջուկային զսպում կիրառել նույնիսկ Մոսկվայի դաշնակիցների դեմ հարձակումների դեպքում։  

Ռուսաստան

Պուտինը հաստատել է թարմացված միջուկային դոկտրինը

 

Հայերեն Русский

Վանաձորում անցկացվել է կանանց նկատմամբ բռնության կանխարգելմանն ուղղված հանրային նախաձեռնություն

Զապորոժիեում ռուսական ավիահարվածների հետևանքով ութ մարդ է զոհվել, այդ թվում՝ երեխաներ

Վարչապետ Փաշինյանի ելույթը Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկի արարողությանը

ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների ուսումնական ծրագրերի կատարելագործմանը

Երևանը տոնում է 2808–ամյակը․ Տիգրան Ավինյանը հրավիրել է միասին նշելու քաղաքի օրը

Պանամայում երկրաշարժից առնվազն 27 մարդ է տուժել, վնասվել է ավելի քան 400 շինություն

ՀԷՑ-ի մարզային մասնաճյուղերին կտրամադրվեն 25 նոր մեքենա և երեք ավտոաշտարակ

Թրամփը հայտարարել է ՌԴ-ից ԱՄՆ և համաշխարհային շուկաներ դիզելային վառելիք մատակարարելու պայմանավորվածության մասին

ՀՀ վարչապետն ազդարարել է Ամուլսարի հանքավայրի շահագործման մասին

Գորիս քաղաքի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի