Աշխարհ

Կանադան Ուկրաինա է տեղափոխում NASAMS նորագույն ՀՕՊ համակարգ

1 րոպեի ընթերցում

Կանադան Ուկրաինա է տեղափոխում NASAMS նորագույն ՀՕՊ համակարգ

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադայի կողմից գնված NASAMS հակաօդային պաշտպանության նորագույն համակարգը շուտով կտեղափոխվի Ուկրաինա. այժմ այն գտնվում է Լեհաստանի տարածքում: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ուկրինֆորմ» գործակալությունից, այդ մասին հայտարարել է Կանադայի պաշտպանության նախարար Բիլ Բլերը։

«Մենք սերտորեն համագործակցել ենք ամերիկացիների և Raytheon արտադրողի հետ այս համակարգը հավաքելու և դա առաքելու համար: Այն այժմ գտնվում է Լեհաստանում և շուտով պետք է տեղափոխվի սահմանով…. Մենք աշխատում ենք ուկրաինացիների հետ, որպեսզի Կանադայի կողմից ձեռք բերված այս համակարգը որքան կարելի է շուտ հասնի Ուկրաինային: Ակնկալում եմ, որ շուտով կկարողանանք շատ ավելին ասել», - ասել է Բլերը:

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ավելի վաղ հայտարարել էր, որ Կանադան Ուկրաինա է ուղարկել NASAMS հակաօդային պաշտպանության համակարգ, որը Կիևն ակնկալում է ստանալ մինչև 2024 թվականի վերջը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում