Ուկրաինան պատերազմի 1000-րդ օրը Ռուսաստանին առաջին անգամ հարվածել է ամերիկյան ATACMS  հրթիռներով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ուկրաինայի զինված ուժերն այս գիշեր ամերիկյան արտադրության վեց ATACMS հրթիռներով հարվածել են ՌԴ Բրյանսկի մարզում գտնվող օբյեկտի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նոյեմբերի 19-ին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Այսօր գիշերը ժամը 3:25-ին հակառակորդը վեց բալիստիկ հրթիռներով հարված է հասցրել Բրյանսկի մարզում գտնվող օբյեկտի։ Ըստ հաստատված տվյալների՝ կիրառվել են ամերիկյան արտադրության ATACMS օպերատիվ-մարտավարական հրթիռներ», - ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ գերատեսչության՝ հինգ հրթիռ խոցվել է, մեկը՝ վնասվել։

Խոցված հրթիռի բեկորներն ընկել են Բրյանսկի մարզի ռազմական օբյեկտներից մեկի տեխնիկական տարածքում՝ առաջացնելով հրդեհ, որն արագ մարվել է։ Ըստ հաղորդագրության՝ զոհեր կամ ավերածություններ չկան։

Ուկրաինան իր հերթին հայտնել է, որ խոցել է ռուսական զենքի պահեստ Ռուսաստանի տարածքում՝ մոտ 110 կմ հեռավորության վրա, և առաջացրել երկրորդային պայթյուններ։ Ուկրաինական կողմն, ըստ Reuters գործակալության, չի նշել, թե ինչ զինատեսակներ է օգտագործել։ 

Հարվածներն իրականացվել են ռուս-ուկրաինական պատերազմի 1000-րդ օրը։ Նոյեմբերի 19-ի երեկոյան Ուկրաինայում նախատեսված են մոմավառության արարողություններ։ 

ATACMS-ն ամերիկան «երկիր-երկիր» դասի բալիստիկ հրթիռ է, որն ունի 306 կմ հեռահարություն։ Նոյեմբերի 18-ից լրատվամիջոցներում տեղեկություններ են տարածվել, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն արտոնել է ուկրաինացի զինվորականների կողմից ATACMS հրթիռների կիրառումը Ռուսաստանի տարածքին հարվածներ հասցնելու համար: Կրեմլը հայտարարել է, որ դա կնշանակի Վաշինգտոնի ներգրավվածության նոր մակարդակ Ուկրաինայում ընթացող հակամարտության մեջ։

Միացյալ Նահանգներ

Պեսկովը հայտարարել է, որ ԱՄՆ-ի զենքով ՌԴ-ի խորքերը հարվածելու թույլտվությունը կհանգեցնի լարվածության նոր շրջափուլի

 

Հայերեն English Русский

Դյուսելդորֆում Ուկրաինայի գլխավոր հյուպատոսության մոտ ոստիկանական գործողություն է իրականացվել

Կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Լեհաստանի արտաքին գերատեսչությունների միջև

Մերձավոր Արևելքում ընթացող հակամարտության ֆոնին Եվրոպական կենտրոնական բանկը կրկին բարձրացրել է տոկոսադրույքները

Ռուսաստանի 26 խոշոր օդանավակայաններում սահմանափակվել է օդանավերի վառելիքով լիցքավորումը

Թրամփը հերքել է Հորդանանում ԱՄՆ կործանիչների վնասման մասին հաղորդումները

ԱՄՀ-ն համաշխարհային տնտեսության համար օգտակար է որակել ԱՄՆ-ի և Չինաստանի միջև բանակցությունները

Ընդլայնվել են Գավառի համայնքի հողի և ջրի փորձաքննության լաբորատորիայի հնարավորությունները

Սևանի մշակույթի պալատի դահլիճի վերանորոգման ու վերազինման ծրագիրն ավարտվել է

Ֆրանսիայի նախագահն ու ԵՀ ղեկավարն աճող սպառնալիքների ֆոնին կոչ են արել ամրապնդել եվրոպական տիեզերական ոլորտը

Մեկնարկել է «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգումը