1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոր շարժասանդուղքներ են տեղադրվում Երևանի մետրոպոլիտենի Գործարանային ու Սասունցի Դավիթ կայարաններում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեսանյութը հրապարակվել է ՀՀ կառավարության «Ֆեյսբուք»-ի էջում՝ կից գրառմամբ:
«Վերջին 2 տարվա ընթացքում Մետրոպոլիտենում ենթակառուցվածքների զարգացման համար ավելի քան 6 միլիարդ դրամ է հատկացվել:Պետության ընդհանուր ներդրումը 308 միլիոն դրամ է»,- նշված է գրառման մեջ: