Ուկրաինայի կողմից հեռահար հրթիռների օգտագործումը կարող է ՌԴ-ին ստիպել խաղաղության բանակցությունների գնալ. ԱՄՆ պետքարտուղարի օգնական

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ պետքարտուղարի օգնական Բրայան Նիքոլսը հայտարարել է, որ Ուկրաինայի կողմից ամերիկյան հեռահար զենքերի օգտագործման թույլտվությունը, հնարավոր է, ստիպի Ռուսաստանին խաղաղության շուրջ բանակցություններ սկսել։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղարի՝ Արևմտյան կիսագնդի երկրների հետ հարաբերությունների հարցերով օգնականն այս մասին հայտնել է բրազիլական O Globo պարբերականին տված հարցազրույցում։ Փաստորեն, նոյեմբերի 18-ից շրջանառվող հաղորդագրություններից հետո առաջին անգամ է ամերիկացի պաշտոնյան հաստատում, որ Սպիտակ տունը Կիևին արտոնել է հեռահար զենքեր կիրառել Ռուսաստանի տարածքի խորքերը հարվածելու համար։ 

«Պետք է հիշել, որ պատերազմը սկսվել է Ռուսաստանի չհրահրված ներխուժմամբ Ուկրաինա։ Ուկրաինայում հակամարտությունը կարող է ավարտվել հենց հիմա, եթե Ռուսաստանը դուրս բերի իր զորքերն Ուկրաինայից և հարգի Ուկրաինայի սահմանները.... Զենքերը, որոնք նախագահ Բայդենը լիազորել է Ուկրաինային օգտագործել, այդ երկրին ավելի մեծ կարողություն կտան պաշտպանվելու, և հուսով ենք, որ Ռուսաստանի Դաշնությանը թույլ կտան հասկանալ, որ ուժի կիրառումը ուկրաինական տարածքը գրավելու համար հաջողությամբ չի պսակվի, և գուցե նա սկսի խաղաղության բանակցություններ վարել կամ, ինչն ավելի լավ կլինի, պարզապես դուրս գալ Ուկրաինայի տարածքից», - ասել է Նիքոլսը։

Ավելի վաղ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելն էր հաստատել, որ Սպիտակ տունը հանել է Ուկրաինայի կողմից ամերիկյան զենքերով Ռուսաստանի տարածքի խորքերը հարվածներ հասցնելու սահմանափակումները։ 

Միացյալ Նահանգներ

Բորելը հաստատել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինային թույլատրել է մինչև 300 կմ հեռահարությամբ հարվածներ հասցնել Ռուսաստանին

 

Հայերեն Русский

Flydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթել. ԶԼՄ

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին