Պեսկովը հայտարարել է, որ ԱՄՆ-ի զենքով ՌԴ-ի խորքերը հարվածելու թույլտվությունը կհանգեցնի լարվածության նոր շրջափուլի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան զենքով Ռուսաստանի խորքերը հարվածելու թույլտվությունը Կիևին, եթե նման բան իրոք եղել է, կնշանավորի լարվածության որակապես նոր շրջափուլ և Վաշինգտոնի ներգրավվածության նոր մակարդակ Ուկրաինայում ընթացող հակամարտության մեջ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ 

«Եթե նման որոշում, իրոք, ձևակերպվել և փոխանցվել է Կիևի վարչակարգին, ապա դա լարվածության որակապես նոր փուլ է և որակապես նոր իրավիճակ այդ հակամարտությունում Միացյալ Նահանգների ներգրավվածության տեսակետից», - Պեսկովի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս»-ը։

Պատասխանելով Վաշինգտոնի այս որոշմանը Մոսկվայի արձագանքի վերաբերյալ հարցին՝ Պեսկովը հիշեցրել է թեմայի շուրջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դիրքորոշման մասին, որը նա հայտնել էր սեպտեմբերին Սանկտ Պետերբուրգում կայացած մշակութային համաժողովի ընթացքում։

«Այդ հրթիռային համակարգերի թռիչքային առաջադրանքներն, ըստ էության, կարող են իրականացնել միայն ՆԱՏՕ-ի երկրների զինծառայողները: Ուկրաինացի զինծառայողները դա անել չեն կարող: Ուստի խոսքը վերաբերում է ոչ թե այն բանին, թե թույլ տան ուկրաինական վարչակարգին հարվածել Ռուսաստանին այդ զենքով թե թույլ չտան: Խոսքն այն մասին է, որ որոշում կայացվի՝ ՆԱՏՕ-ի երկրներն անմիջականորեն մասնակցում են ռազմական հակամարտությանը, թե ոչ: Եթե այդ որոշումը կայացվի, ապա դա կնշանակի ոչ այլ ինչ, քան ՆԱՏՕ-ի երկրների՝ ԱՄՆ-ի, Եվրոպայի երկրների անմիջական մասնակցություն Ուկրաինայում պատերազմին», - հայտարարել էր Պուտինն այն ժամանակ:

Նա նաև խոստացել էր համապատասխան արձագանք այն սպառնալիքներին, որոնք կստեղծվեն Ռուսաստանի համար այդ որոշմամբ։

Ամերիկյան բազմաթիվ լրատվամիջոցներ, վկայակոչելով իրենց աղբյուրներին, հայտնել են, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն արտոնել է ուկրաինացի զինվորականների կողմից ATACMS հրթիռների կիրառումը Ռուսաստանի տարածքին հարվածներ հասցնելու համար:

Միացյալ Նահանգներ

Բայդենը թույլ է տվել, որ Ուկրաինան ամերիկյան զենքերով հարվածի Ռուսաստանի խորքերը

 

Հայերեն Русский

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են - 10/09/26

Նավթի գներն աճել են - 10/09/26

Դյուսելդորֆում Ուկրաինայի գլխավոր հյուպատոսության մոտ ոստիկանական գործողություն է իրականացվել

Կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Լեհաստանի արտաքին գերատեսչությունների միջև

Մերձավոր Արևելքում ընթացող հակամարտության ֆոնին Եվրոպական կենտրոնական բանկը կրկին բարձրացրել է տոկոսադրույքները

Ռուսաստանի 26 խոշոր օդանավակայաններում սահմանափակվել է օդանավերի վառելիքով լիցքավորումը

Թրամփը հերքել է Հորդանանում ԱՄՆ կործանիչների վնասման մասին հաղորդումները

ԱՄՀ-ն համաշխարհային տնտեսության համար օգտակար է որակել ԱՄՆ-ի և Չինաստանի միջև բանակցությունները

Ընդլայնվել են Գավառի համայնքի հողի և ջրի փորձաքննության լաբորատորիայի հնարավորությունները

Սևանի մշակույթի պալատի դահլիճի վերանորոգման ու վերազինման ծրագիրն ավարտվել է