Ինչպես քվեարկել Հայաստանը ներկայացնող Լեոյի օգտին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցույթի քվեարկությունը մեկնարկել է նոյեմբերի 15-ի լույս 16-ի կեսգիշերից և կտևի մինչև շոուի սկիզբը` նոյեմբերի 16-ի ժամը 21:00-ն, այնուհետև կվերաբացվի ևս 15 րոպեով՝ վերջին ելույթից անմիջապես հետո։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ քվեարկության մանրամասներ ներկայացրել է Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունն ու հիշեցրել, որ Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2024»-ում ներկայացնող Լեոյի օգտին հնարավոր է քվեարկել աշխարհի ցանկացած կետից, այդ թվում՝ Հայաստանից։ 

Քվեարկության համար անհրաժեշտ է այցելել jesc.tv կայք, դիտել բոլոր ելույթների նախադիտումները, անվճար քվեարկել Հայաստանը ներկայացնող Լեոյի և նախընտրած երկու այլ երկրի պատվիրակների օգտին (մրցույթի կանոնների համաձայն` պարտադիր է ընտրել 3 երկիր): 

Հայաստանի պատվիրակ Լեոն «Cosmic Friend» երգով ելույթ կունենա չորրորդը:

«Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցույթն անցկացվելու է Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում նոյեմբերի 16-ին «Ծաղկենք» խորագրի ներքո: 

Մրցույթին մասնակցում են Հայաստանը, Վրաստանը, Ալբանիան, Կիպրոսը, Էստոնիան, Ֆրանսիան, Գերմանիան, Իռլանդիան, Իտալիան, Մալթան, Նիդեռլանդները, Հյուսիսային Մակեդոնիան, Լեհաստանը, Պորտուգալիան, Սան Մարինոն, Իսպանիան և Ուկրաինան։

«Cosmic Friend» երգի երաժշտության հեղինակը tokionine-ն է (Դավիթ Բադալյան), խոսքերի հեղինակներն են Վահրամ Պետրոսյանը և Մալենան: Երգի տեսահոլովակի ռեժիսորը Արթուր Մանուկյանն է, հագուստների հեղինակը` Արմեն Գալյանը: 

Հայերեն Русский

Պարագվայի նախագահը հրաժարական է տվել Ueno բանկի հետ կապված սկանդալի պատճառով

Ֆիցոն հայտարարել է, որ Սլովակիան պատրաստ է կազմակերպել տեխնիկական խորհրդակցություններ Ուկրաինայի վերաբերյալ

Անչափահասի օրգանիզմում թմրանյութի առկայության վերաբերյալ կասկածները չեն հաստատվել. ՆԳՆ

Կայացավ Համաշխարհային հայկական երրորդ գագաթնաժողովի բացման հանդիսավոր արարողությունը

Շվեդիան երկարաձգել է սահմանային հսկողությունը՝ մատնանշելով Ռուսաստանի Դաշնությունից բխող սպառնալիքը

Եվրոպական խորհրդարանի պատգամավորները Euronews-ի գագաթնաժողովում քննարկել են ԵՄ ընդլայնման հարցը

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը