Միացյալ Նահանգներ

Մասկը Նյու Յորքում հանդիպել է ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչ Իրավանիի հետ. NYT

1 րոպեի ընթերցում

Մասկը Նյու Յորքում հանդիպել է ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչ Իրավանիի հետ. NYT

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Միլիարդատեր Իլոն Մասկը Նյու Յորքում հանդիպել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ Ամիր Սայիդ Իրավանիի հետ՝ քննարկելու ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածությունը նվազեցնելու ուղիները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է The New York Times-ը՝ վկայակոչելով իրանցի երկու պաշտոնյայի, որոնց անունը չի նշվում:

Ըստ հրապարակման՝ Մասկը և Իրավանին հանդիպել են նոյեմբերի 11-ին Նյու Յորքում, և նրանց «զրույցը կենտրոնացել է Իրանի և ԱՄՆ-ի միջև լարվածությունը նվազեցնելու վրա»:

Պարբերականի աղբյուրների փոխանցմամբ՝ միլիարդատիրոջ և Իրանի մշտական ​​ներկայացուցչի հանդիպումը գաղտնի վայրում տևել է ավելի քան մեկ ժամ. այն նախաձեռնել է Մասկը, իսկ վայրն ընտրել է Իրավանին։

The New York Times-ի զրուցակիցները հանդիպումը որակել են որպես «դրական» ու «լավ նորություն»։

Ավելի վաղ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Մասկը նախագահի նախկին թեկնածու և ձեռնարկատեր Վիվեկ Ռամասվամիի հետ միասին կգլխավորի Կառավարության արդյունավետության վարչությունը:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում