Քաղաքականություն

Հայաստանն առաջիկա ամիսներին դեսպանություններ կբացի Հունգարիայում ու Կիպրոսում

1 րոպեի ընթերցում

Հայաստանն առաջիկա ամիսներին դեսպանություններ կբացի Հունգարիայում ու Կիպրոսում

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունն առաջիկա ամիսներին դեսպանություններ կհիմնադրի Հունգարիայում ու Կիպրոսում: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնեց Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ–ում 2025թ պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման շրջանակում: 

«Առաջիկա ամիսներին կտեսնեք դեսպանությունների հիմնադրում Հունգարիայում ու Կիպրոսում: Գրասենյակ ունենք արդեն Սերբիայում»,–ասաց Միրզոյանը:

Նա հայտնեց, որ կան այլ պլաններ ևս, սակայն այս պահին դրանց մասին խոսելը դեռ վաղ համարեց: 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում