Մարզեր

Գեղհովիտում ասֆալտապատվում են փողոցներ

1 րոպեի ընթերցում

Գեղհովիտում ասֆալտապատվում են փողոցներ

ԳԱՎԱՌ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Գեղհովիտ գյուղում ՀՀ կառավարության կողմից 2024 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ասֆալտապատվում է 1 փողոց և 2 փողոցի նրբանցքներ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, Գեղհովիտի փողոցների ասֆալտապատման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 50 միլիոն 344 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ 

Ծրագրով նախատեսված է Գեղհովիտ գյուղի 8-րդ փողոցի, 5-րդ փողոցի 5-րդ նրբանցքի և 1-ին փողոցի 4-րդ նրբանցքի ասֆալտապատում՝ 1283 մետր ընդհանուր երկարությամբ, 5254 քմ մակերեսով։

Շինարարական աշխատանքներն արդեն ավարտական փուլում են։ 

Ծրագրի իրականացման արդյունքում Գեղհովիտի  8-րդ փողոցի, 5-րդ փողոցի 5-րդ նրբանցքի և 1-ին փողոցի 4-րդ նրբանցքի բնակիչներն արդեն օգտվում են միանգամայն բարեկարգ ու ասֆալտապատ ճանապարհից։

Շինարարական աշխատանքներն իրականացրել է «Շանթ-Սեյրան» ՍՊԸ-ն։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում