Ռազմական

ՊՆ-ն ակնկալում է, որ առաջիկա 2 տարում ԶՈՒ-ն կհամալրեն ավելի շատ ու ավելի պրոֆեսիոնալ սպաներ

2 րոպեի ընթերցում

ՊՆ-ն ակնկալում է, որ առաջիկա 2 տարում ԶՈՒ-ն կհամալրեն ավելի շատ ու ավելի պրոֆեսիոնալ սպաներ

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտպանության նախարարությունն իրականացրած մի շարք ծրագրերի արդյունքում ակնկալում է, որ առաջիկա 2 տարում Զինված ուժերը կհամալրեն ավելի մեծ քանակով սպաներ, ավելի պրոֆեսիոնալ ու բարձր որակավորում ունեցող կադրեր:  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ԱԺ նիստում 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման շրջանակում:  

«Մեզ համար առանցքային է մնում ԶՈՒ-ն կիրթ ու բանիմաց կադրերով համալրելու քաղաքականությունը: Եվ վերջին 2 տարիների ընթացքում իրականացվել են մի շարք ծրագրեր, որի արդյունքում առաջիկա տարիներին մեր ԶՈՒ շարքերը կսկսեն համալրել ավելի մեծ քանակով սպաներ և կրթական մակարդակով ու պրոֆեսիոնալիզմով ավելի բարձր որակավորում ունեցող կադրեր»,–ասաց Պապիկյանը:

Նա հիշեցրեց, որ 2022–2023 ուսումնական տարվանից ընդունված և ավարտելուց հետո սպայական պաշտոնների նշանակված զինծառայողների համար Երևան քաղաքում վերանորոգված 3 սենյականոց ծառայողական բնակարան հատկացնելու մասին օրենք է ընդունել պետությունը: Ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտների համար սահմանվել է վարձատրության նոր համակարգ՝ կախված կուրսանտի առաջադիմությունից և կուրսից: Արդյունքում վարձատրությունն աճել է 3-10 անգամ, խոսքը 15 000–175 000 դրամի մասին է: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում