Քաղաքականություն

Թուրքիան BRICS-ի գործընկեր երկիր դառնալու առաջարկ է ստացել

1 րոպեի ընթերցում

Թուրքիան BRICS-ի գործընկեր երկիր դառնալու առաջարկ է ստացել

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի  առևտրի նախարար Օմեր Բոլաթը հայտարարել է, որ Թուրքիան BRICS-ի գործընկեր երկիր դառնալու առաջարկ է ստացել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրք նախարարը նշել է tvnet հեռուստաալիքի հետ զրույցում: 

«Թուրքիային առաջարկվել է դառնալ BRICS-ի գործընկեր երկիր, սա անցումային գործընթաց է»,-ասել է նա։

Բոլատը նշել է, որ ասոցիացիային միանալը նշանակալի օգուտներ կբերի Թուրքիային, քանի որ թույլ կտա համագործակցել բոլոր կարևորագույն գլոբալ հարթակների հետ:

Ինչպես նոյեմբերի սկզբին նշել էր ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Մոսկվան ողջունում է Թուրքիայի շահագրգռվածությունը BRICS-ի հետ մերձեցման հարցում, սակայն ասոցիացիայի աշխատանքներին Անկարայի մասնակցության պարամետրերի վերաբերյալ որոշումը, ի թիվս այլ բաների, կկայացվի նրա անդամների կոնսենսուսի հիման վրա։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում