Քաղաքականություն

Բաքվում դրական են գնահատել Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը Կազանում

2 րոպեի ընթերցում

Բաքվում դրական են գնահատել Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը Կազանում

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Կազանում ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը դրական ազդակներ է ստեղծել բանակցությունների շարունակման համար։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը։

«Կազանում շատ արդյունավետ հանդիպում է եղել Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի միջև, և մեր մտադրությունն է շարունակել բանակցությունները՝ հիմնվելով այդ ազդակների վրա», - ասել է Հաջիևը։ 

2024 թվականի հոկտեմբերի 24-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել են Ռուսաստանի Դաշնության Կազան քաղաքում՝ BRICS-ի 16-րդ գագաթնաժողովի շրջանակներում։ 

Կողմերը քննարկել են երկկողմ խաղաղության օրակարգի առաջմղմանը վերաբերող հարցեր՝ ներառյալ խաղաղության պայմանագիրը, սահմանների սահմանազատումը, սահմանագծումը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։  

Արտգործնախարարներին հանձնարարվել է շարունակել «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի շուրջ երկկողմ բանակցությունները՝ հնարավորինս սեղմ ժամկետում այն վերջնականացնելու և կնքելու նպատակով։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում