Քաղաքականություն

Ադրբեջանում հայտարարել են, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումները կվերսկսեն դեկտեմբերին

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանում հայտարարել են, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ  քննարկումները կվերսկսեն դեկտեմբերին

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Երևանն ու Բաքուն դեկտեմբերին կվերսկսեն խաղաղության պայմանագրի տեքստի քննարկումը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ մեջբերելով Հիքմեթ Հաջիևի խոսքերը։

«Մինչև նոյեմբերի վերջ Ադրբեջանի օրակարգի հիմնական թեման COP-29-ն է։ Դեկտեմբերից սկսած՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր գործընթաց կսկսվի խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունների վերաբերյալ», - ասել է Հաջիևը։ 

Նա նաև հավելել է, որ փաստաթղթի տեքստը որոշակի հարցեր է պարունակում, ուստի փորձագիտական ​​մակարդակով քննարկումներն ու բանակցությունները շարունակվում են, և դեկտեմբերից նոր գործընթաց կսկսվի։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում