ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արդարադատության միջազգային դատարանն ավարտել է Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի հնարավոր խախտման գործով Ադրբեջանի նախնական առարկությունների լսումները։ Դատարանը մերժել է «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով Բաքվի կողմից ներկայացված նախնական առարկությունները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին տեղեկացնում է դատարանի պաշտոնական կայքը։
Վերջին հանդիպման ժամանակ ադրբեջանական կողմը դատարանին կոչ է արել մերժել հայկական կողմը ներկայացնող փաստաբանների պահանջները և անցնել գործի ըստ էության քննությանը։
Հայաստանը 2021 թվականի սեպտեմբերի 16-ին Միջազգային դատարանում դատական գործընթաց էր սկսել Ադրբեջանի դեմ՝ համաձայն Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի։ Հայցի շրջանակում հայկական կողմը մեղադրում է Ադրբեջանին տասնամյակներ շարունակվող ռասայական խտրականության մեջ, որն առաջին պլան է մղվել 2020 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի հակամարտության ժամանակ։
Նույն թվականի սեպտեմբերի 23-ին Ադրբեջանը հակընդդեմ հայց էր ներկայացրել՝ պնդելով, որ Հայաստանը տարածաշրջանում մի քանի խտրական գործողություններ է կատարել ադրբեջանցիների նկատմամբ՝ ելնելով նրանց ազգային և էթնիկ ծագումից։