Թուրքիա

Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը հրապարակել են Սիրիային նվիրված հանդիպման ամփոփիչ հայտարարությունը

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը հրապարակել են Սիրիային նվիրված հանդիպման ամփոփիչ հայտարարությունը

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը կարևոր են համարում Անկարայի և Դամասկոսի հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերի և շփումների վերսկսումը: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից, այդ մասին ասվում է Աստանայի ձևաչափով Սիրիային նվիրված հանդիպման ամփոփիչ հայտարարության մեջ։

Ըստ փաստաթղթի՝ ամփոփելով բանակցությունները՝ կողմերն ընդգծել են փոխադարձ հարգանքի, բարի կամքի և բարիդրացիության հիման վրա Թուրքիայի ու Սիրիայի միջև հարաբերությունների վերականգնմանն ուղղված ջանքերը շարունակելու կարևորությունը՝ նպատակ ունենալով պայքարել ահաբեկչության դեմ, պատշաճ պայմանների ստեղծումը սիրիացիների անվտանգ, կամավոր և արժանապատիվ վերադարձի համար՝ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (ՄԱԿ-ի ՓԳՀ) մասնակցությամբ՝ ակտիվացնելով քաղաքական գործընթացը և ապահովելով բոլոր սիրիացիների համար անխոչընդոտ մարդասիրական օգնության ստացումը։

«Վերահաստատել ենք Թուրքիայի և Սիրիայի միջև շփումների վերականգնման կարևորությունը երկու երկրների միասնականության, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարգման սկզբունքների խստիվ պահպանման հիման վրա», - ասվում է հայտարարության մեջ։

«Ողջունել ենք Ռուսաստանի, Իրանի, Սիրիայի և Թուրքիայի ջանքերը քառակողմ ձևաչափի շրջանակներում՝ ի կատարումն այն պայմանավորվածությունների, որոնք ձեռք են բերվել 2023 թ. ապրիլի 25-ին պաշտպանության նախարարների և 2023 թ. մայիսի 10-ին ԱԳ նախարարների՝ Մոսկվայում կազմակերպված հանդիպումներում։ Ընդգծվել է այս ձևաչափով շփումների վերսկսման կարևորությունը», - ընդգծվում է փաստաթղթում։

Ղազախստանում Աստանայի ձևաչափով Սիրիայի շուրջ հերթական՝ 22-րդ հանդիպումը կայացել է նոյեմբերի 11-12-ը։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում