Մարզեր

Գավառի Հացառատ թաղամասում մեկ փողոց և մեկ նրբանցք է հիմնանորոգվում

2 րոպեի ընթերցում

Գավառի Հացառատ թաղամասում մեկ փողոց և մեկ նրբանցք է հիմնանորոգվում

ԳԱՎԱՌ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Հացառատ թաղամասում ՀՀ կառավարության կողմից 2024 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ասֆալտապատմամբ հիմնանորոգվում են Կարեյան փողոցը և Բուռնազյան փողոցի 2-րդ նրբանցքը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, Կարեյան փողոցի և Բուռնազյան փողոցի 2-րդ նրբանցքի հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 94 միլիոն 144 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։

Ծրագրով նախատեսված է Կարեյան փողոցի հիմնանորոգում՝ 603 գծամետր երկարությամբ և 3600 քմ մակերեսով, մայթի կառուցմամբ, ջրահեռացման համակարգի տեղադրմամբ, և Բուռնազյան փողոցի 2-րդ նրբանցքի հիմնանորոգում՝ 195 գծամետր երկարությամբ ու 1365 քմ մակերեսով։ 

Շինարարական աշխատանքները, որոնք մեկնարկել են  հոկտեմբերին, կավարտվեն այս տարվա ընթացքում։ 

Բուռնազյան փողոցի 2-րդ նրբանցքի հիմնանորոգման աշխատանքներն արդեն ավարտված են, իսկ Կարեյան փողոցում դրանք իրականացված են շուրջ 90 տոկոսով։ Կարեյան փողոցի երթևեկելի մասի հիմնանորոգված հատվածում 603 մետր երկարությամբ կառուցվում է միակողմանի ասֆալտապատ մայթ։ 

Բուռնազյան փողոցի 2-րդ նրբանցքի վրա է գտնվում Հացառատի գերեզմանոց տանող ճանապարհը։ 

Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Գավառի ՃՇՇ» ԲԲԸ-ն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում