Մարզեր

Ներքին Գետաշենում մեկնարկել են գազատարի կառուցման աշխատանքները

1 րոպեի ընթերցում

Ներքին Գետաշենում մեկնարկել են գազատարի կառուցման աշխատանքները

ԳԱՎԱՌ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ներքին Գետաշեն գյուղում ՀՀ կառավարության կողմից 2024 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում մեկնարկել և ընթանում են գազատար ցանցի կառուցման աշխատանքները։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, Ներքին Գետաշենի գազատար ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 30 միլիոն դրամ, որի 60 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ 

Ծրագրով նախատեսվում է գազատար ցանցի կառուցում Ներքին Գետաշենի Ներքին Դուրան և Վերին Դուրան թաղամասերում՝ 2902 մետր ընդհանուր երկարությամբ։ Շինարարական աշխատանքները կավարտվեն այս տարվա ընթացքում։

Ծրագրի իրականացման արդյունքում բնական գազից օգտվելու հնարավորություն կունենան Ներքին Գետաշեն գյուղի  Ներքին և Վերին Դուրան թաղամասերի շուրջ 120 տնտեսություն։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում