Մերձավոր Արևելք

ԱՄՆ-ն Սիրիայում գրոհել է իրանամետ խմբավորումների հետ կապված 9 օբյեկտի վրա

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն Սիրիայում գրոհել է իրանամետ խմբավորումների հետ կապված 9 օբյեկտի վրա

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի զինվորականները հարվածներ են հասցրել 9 օբյեկտի, որոնք կապված են Սիրիայում իրանամետ խմբավորումների հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM):

Հայտարարության մեջ ընդգծվում է, որ հարձակումն իրականացվել է՝ «ի պատասխան վերջին 24 ժամվա ընթացքում Սիրիայում ամերիկյան անձնակազմի վրա իրականացված մի քանի հարձակումների»։

«Այդ հարվածները կնվազեցնեն Իրանի կողմից աջակցվող խմբավորումների ունակությունը՝ պլանավորելու և իրականացնելու ապագա գրոհներ ԱՄՆ-ի և կոալիցիայի ուժերի վրա, որոնք տարածաշրջանում են ԻՊ-ի դեմ գործողություններ իրականացնելու համար», - նշել է հրամանատարությունը X սոցիալական հարթակում հրապարակված հայտարարության մեջ։

CENTCOM-ի հրամանատար գեներալ Մայքլ Էրիկ Կուրիլան իր հերթին հայտարարել է, որ իրենք չեն հանդուրժի ԱՄՆ-ի և կոալիցիայի գործընկերների դեմ հարձակումներ։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում