Չինաստան

Չինաստանում մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ

1 րոպեի ընթերցում

Չինաստանում մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Չինաստանի հարավային Գուանդուն նահանգի Չժուհայ քաղաքում տղամարդը մեքենայով մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ։

Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնել է Սյանչժոու շրջանի հանրային անվտանգության բյուրոն:

«Նոյեմբերի 11-ին տեղական ժամանակով ժամը 19:48-ի սահմաններում Չժուհայի Սյանչժոու թաղամասում մեքենան վրաերթի է ենթարկել բազմաթիվ հետիոտների, այնուհետև դիմել փախուստի»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Օպերատիվորեն դեպքի վայր ժամանած ոստիկաններին հաջողվել է բերման ենթարկել 62-ամյա վարորդին։ Տղամարդը կալանավորված է, նրա շարժառիթներն անհայտ են։

Տուժածները հոսպիտալացվել են, մահացածների մասին պաշտոնական աղբյուրներից տեղեկություն դեռ չի ստացվել։ ԶԼՄ-ների տվյալներով՝ դեպքի վայրից ավելի քան 20 մարդ հոսպիտալացվել է։

Ոստիկանությունը հետաքննություն է անցկացնում։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում