Հայաստան

Ամենայն Հայոց կաթողիկոսը մեկնել է Հնդկաստան

1 րոպեի ընթերցում

Ամենայն Հայոց կաթողիկոսը մեկնել է Հնդկաստան

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը նոյեմբերի 11-ին Հայրապետական այցով մեկնել է Հնդկաստան՝ Կալկաթայի եկեղեցական վարչության և Հայոց Մարդասիրական ճեմարանի տնօրինության հրավերով։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տարածած հաղորդագրությունից, Նորին Սրբության հետ մեկնել են նաև գավազանակիրը և տեղի հայկական եկեղեցու կարիքներին օգտակարություն բերելու նպատակով ասեղնագործության և որմնանկարների վերականգնման մասնագետներ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում