ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով Շվեդիայում Թագավորությունում գտնվող Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը առանձնազրույց է ունեցել Շվեդիայի ԱԳ նախարար Մարիա Ստեներգարդի հետ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, նշելով, որ առանձնազրույցի ընթացքում քննարկվել է օրակարգային հարցերի լայն շրջանակ։
Նոյեմբերի 11-12-ն աշխատանքային այցով Շվեդիայում գտնվելու ընթացքում Արարատ Միրզոյանը երկկողմ հանդիպումներ կունենա գործադիր և օրենսդիր շրջանակների այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: