ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նոյեմբերի 11-ին հանդիպել է Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի (COP29) կողմերի համաժողովի 29-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Բաքու այցելած մի շարք երկրների ղեկավարների հետ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Ալիևը հանդիպել է ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ: