Հայաստան

Հայաստանում սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով

1 րոպեի ընթերցում

Հայաստանում սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում նոյեմբերի 10-ի ցերեկը, 11-ի գիշերը, 12-ի ցերեկը, 13-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից, նոյեմբերի 11-ին կեսօրից հետո և 12-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն։ 

«Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 11-12-ին հատկապես գիշերային ժամերին կբարձրանա 3-5 աստիճանով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ Երևանում նոյեմբերի 10-ի ցերեկը, 11-ի գիշերը, 12-ի ցերեկը, 13-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 11-ի երեկոյան ժամերին, 12-ի գիշերը հնարավոր է կարճատև անձրև։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում