Սփյուռք

Արամ Առաջինն ընդունել է Լիբանանում Հայաստանի դեսպանին

1 րոպեի ընթերցում

Արամ Առաջինն ընդունել է Լիբանանում Հայաստանի դեսպանին

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինն ընդունել է Լիբանանում Հայաստանի դեսպան Վահագն Աթաբեկյանին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության մամուլի ծառայությունը։ 

Դեսպանի հետ հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել Հայաստան-Սփյուռք հարաբերություններին, Վահափառ Հայրապետի՝ վերջերս
ԱՄՆ-ի արևելյան հայոց թեմ կատարած այցին, Լիբանանում տիրող իրավիճակին։

Արամ Ա կաթողիկոսը նշված թեմաների շուրջ ներկայացրել է իր պատկերացումները։  

Նշվում է, որ դեսպանը Արամ Առաջինին իրազեկել է  Հայաստանի շուրջ արտաքին քաղաքական զարգացումների մասին։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում