Հայաստան

Կառավարությունը ներկայացրել է երկրի ցամաքային տարածքների ծածկույթի դասակարգման նոր նախագիծ

1 րոպեի ընթերցում

Կառավարությունը ներկայացրել է երկրի ցամաքային տարածքների ծածկույթի դասակարգման նոր նախագիծ

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Շրջակա միջավայրի նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Հայաստանի Հանրապետության ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգման մասին» նոր նախագիծը, որը նպատակ ունի ամրապնդել հողերի արդյունավետ կառավարման և պահպանության հիմքերը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագիծը հրապարակվել է e-draft.am իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում։

Նշվում է, որ ցամաքային տարածքների ծածկույթը դասակարգվում է՝ ներառելով մշակովի հողեր, ծառածածկ տարածքներ, ջրածածկ տարածքներ և այլ կենսաֆիզիկական տարրեր, ինչը կարևոր է բնական ռեսուրսների կայունության պահպանման համար։

Շրջակա միջավայրի նախարարությունը, մարզերից ստացած տվյալները համակցելով, ամեն տարի ներկայացնում է կառավարության հաստատմանը։

Կարգավորումը նպատակ ունի հստակ տվյալների հիման վրա աջակցել հողերի պահպանությանն ու օգտագործմանը՝ նպաստելով համայնքներում և մարզերում բնական և մարդածին ազդեցությունների հետևանքով առաջացող փոփոխությունների վերլուծությանը։

Նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցներ չի պահանջում։ Այս նախաձեռնությունը համահունչ է կառավարության երկարաժամկետ ռազմավարություններին՝ ուղղված հողային ռեսուրսների կայուն կառավարմանը։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում